Ջեֆ Բեզոսը կրկին վաճառում է Amazon-ի 2 մլրդ դոլարի բաժնետոմսերը
Նմանատիպ
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը փետրվարի 13-ին և 14-ին վաճառել է ընկերության ևս 2 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, ասվում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերում:
Ըստ տեղեկությունների՝ Բեզոսը երկու օրվա ընթացքում վաճառել է Amazon-ի գրեթե 12 միլիոն բաժնետոմս՝ 166,5-ից 170,9 դոլար գներով: Այսպես, փետրվարի 7-ից փետրվարի 14-ը ընկած շաբաթվա ընթացքում նա վաճառել է ընկերության շուրջ 36 միլիոն բաժնետոմս՝ ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ։
Amazon-ի փետրվարյան բաժնետոմսերի վաճառքը Բեզոսի համար առաջինն էր այն բանից հետո, երբ նա հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից 2021 թվականին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլիարդատերը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը վաճառել մինչև 50 միլիոն արժեթղթեր։
Amazon-ի բաժնետոմսերը վաճառելու Բեզոսի պլանն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 8-ին, նշել է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության զեկույցը։ Միլիարդատերը չի բացատրել վաճառքի պատճառները, սակայն քիչ առաջ՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է, որ Սիեթլից տեղափոխվում է Մայամի, գրում է Bloomberg-ը։ Վաշինգտոն նահանգը 2022 թվականին մտցրեց 7% կապիտալի շահույթի հարկ, մինչդեռ Ֆլորիդայում նման հարկ չկա: Այս քայլը Բեզոսին թույլ տվեց խնայել մոտ 430 միլիոն դոլար հարկերի վրա, նշել է Bloomberg-ը:
Ջեֆ Բեզոսը երրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում։ Նրա կարողությունը փետրվարի 16-ի դրությամբ գնահատվում է 191,4 միլիարդ դոլար՝ ըստ ամերիկյան Forbes Real-Time Billionaires վարկանիշի, որը թարմացվում է իրական ժամանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում