Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստանի թիվ 3 ուղղիչ աշխատանքային գաղութում մահացել է Սերգեյ Նավալնին։ Այս մասին հայտնում է Յամալո-Նենեցյան շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 47-ամյա քաղաքական գործիչը զբոսանքից հետո իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ, սակայն վերակենդանացման միջոցառումները չեն օգնել։

Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է։

«Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովն ասել է, որ նա Նավալնիին այցելել է չորեքշաբթի օրը՝ երկու օր առաջ և այդ ժամանակ ամեն ինչ լավ էր։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ դիմտրի Պեսկովի փոխանցմամբ, Նավալնիի մահվան մասին արդեն զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում