2023 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է, ՀՀ-ում գրանցվել է 4,1 % աճ
Նմանատիպ
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022-ի համեմատությամբ աճել է 3.7%-ով։ Այդ մասին ասված է ԵԱՏՀ մամուլի հաղորդագրությունում։
«2023-ի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022-ի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103.7%: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7.7%, Ղազախստանում՝ 4.3%, Հայաստանում` 4.1%, Ռուսաստանում՝ 3.5%, Ղրղզստանում՝ 2.7%», – ասված է հաղորդագրության մեջ։
Մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալն աճել է 7.4%-ով, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարման ոլորտում՝ 0.3%-ով։ Արտադրության ծավալը նվազել է, մասնավորապես, հանքարդյունահանման արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 0.6%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում