Մանթաշյանց ԳՄ-ն և «Հայաստանի Ներդրումային խորհուրդը»-ը այսուհետ կսկսեն համագործակցել
Նմանատիպ
Մանթաշյանց բիզնես ակումբի և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի միջև կնքվեց հուշագիր, որով սկիզբ դրվեց նոր համագործակցության։
Ներդրումային խորհուրդը ստեղծվել է ՎԶԵԲ-ի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ, նպատակ ունենալով բարեփոխումների միջոցով բարելավել ներդրումային և գործարար միջավայրի զարգացումը։ Մանթաշյանց գործարարների միությունը պարբերաբար նախաձեռնում է նման հուշագրերի կնքում, քանի որ կարևորում է պետության և մասնավորի երկխոսությունը։
Հանդիսանալով անդամ ամենամեծ հայկական բիզնես ակումբի, Մանթաշյանց գործարարներն այս համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենան բարձրաձայնելու իրենց ոլորտում առկա օրենսդրական խնդիրները, որոնք խորհրդի փորձագիտական խմբում քննարկվելուց հետո հնարավոր է դառնան օրենքի վերափոխման նոր նախագիծ։
Մանթաշյանց գործարարները նույնպես դրական գնահատեցին այս համագործակցությունը, քանի որ այն ավելի մեծ հեռանկարներ կբացի հայ գործարարի բիզնեսի զարգացման ու ընդլայնման ճանապարհին։
Այսպիսով, այս համագործակցությամբ կառավարությանն ավելի շուտ կհասնեն օրենսդրական նախագծերին առնչվող փոփոխությունները, որոնք Մանթաշյանց գործարարները պարբերաբար ներկայացնում են կառավարությանը։ Հետևաբար, զարգացնելով գործարար միջավայրը, կունենանք ուժեղ տնտեսություն, ամուր և կայուն պետություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում