Վաղը զինվորները թշնամուն դիմադրելու համար էլ գուցե պատժվեն․ Սերժ Սարգսյան

Վաղը զինվորները թշնամուն դիմադրելու համար էլ գուցե պատժվեն․ Սերժ Սարգսյան

Այսօր տեղի ունեցողը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչին մենք ականատես էինք լինում։ Եթե հիշում եք, շաբաթներ առաջ ես ասացի, որ եթե «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա և ինչպես տեսնում ենք այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և ստացել է հրահանգների ու ցուցումների տեսք։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՍերժՍարգսյանի կարծիքով, չի բացառվում սահմանային բախումներ նաև այլ հատվածներում։

«Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ գուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մենք թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում և այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ»,-նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս ամենը չի դադարի այնքան ժամանակ, մինչև բոլորը, այդ թվում լրագրողները, քաղաքական դաշտը և ժողովրդի այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի հանդեպ, այս իշխանություններին չուղարկի տուն։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության հնարավոր փոփոխմանը, Սերժ Սարգսյանը նշեց, որ Ալիևը ոչ թե ակնարկում, այլ մի քանի անգամ պահանջել է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։

«Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։ Եթե այս մարդիկ երեքուկես տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այս ժամանակահատվածն իրենց ի՞նչ նորություն պետք է բերի։ Գուցե կարծում են ինչ-որ հրա՞շք պետք է տեղի ունենա ու Ադրբեջանը հրաժարվի իր պահանջներից։ Չի կարող նման բան լինել, որովհետև նորից պետք է կրկնեմ, որ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը»,-նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանը համոզմամբ, ակնհայտէ, որ մեր բանակին պարտադրում են խեղճանալ։

«Երբ քո թշնամու պահանջով շատ արագ խոստանում ես, որ հետաքննություն կիրականացնես ու ինչ-որ մի կրակոցի համար մեղավորներին կգտնես, ապա հետագայում երբ ադրբեջանցիները ճնշեն, նման պարագայում մեր զինվորները նույնիսկ դիմադրելու ցանկություն չեն ունենա, որովհետև այդ դիմադրության համար էլ կարող է հետաքննություն սկսեն ու պատժեն»,-շեշտեց ՀՀ երրորդ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում