Շոլցը և Զելենսկին ստորագրել են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր
16/02/2024 18:57
Նմանատիպ
Ուկրաինան և Գերմանիան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ ի շարունակություն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին G7 հռչակագրի։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի հայտարարության համաձայն, փաստաթուղթը ենթադրում է ավելի քան 7 միլիարդ եվրոյի աջակցություն Ուկրաինային այս տարվա համար: Համաձայնագիրը նախատեսում է նաև արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմ Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր ապագա հակամարտության դեպքում:
Ըստ հայտարարության, գումարը կուղղվի նոր սպառազինություն գնմանն ու արդեն կնքված պայմանագրերի վճարմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում