Երևանում բացվել է Գևորգ Վարդանյանի կիսանդրին
Նմանատիպ
Խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում բացվել է կիսանդրին՝ նվիրված հերոսի ծննդյան 100-ամյակին։ Բացմանը ներկա էր ռուսական պատվիրակությունը` ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև ըմբիշ, Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և մի շարք այլ անձինք։
Կիսանդրին բացելուց հետո, ներկաները ծաղիկներ են խոնարհել` ի հիշատակ Գևորգ Վարդանյանի։ Կիսանդրու բացման արարողությունից հետո իրականացվելու է հուշ-ցերեկույթ, ինչից հետո էլ ֆոտոցուցահանդես կբացվի` նվիրված հետախույզի անցած ուղուն։
Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։
Գևորգ Վարդանյանը 1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում