Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ
Նմանատիպ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Նախքան եռակողմ հանդիպումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ու Հայաստան-ԵՄ հարաբերություններն, ինչպես նաև անդրադարձ կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք պայմանագրին։
Փաշինյան-Ալիև-Շելց եռակողմ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում