Apple Vision Pro-ի գնորդները սկսել են վերադարձնել սարքը

Apple Vision Pro-ի գնորդները սկսել են վերադարձնել սարքը

Արևմտյան երկրներում Apple Vision Pro-ի որոշ գնորդներ սկսել են վերադարձնել սարքերը՝ բողոքելով անհարմարությունից, հայտնում է Verge-ը։

«Այն չափազանց թանկ է և ծանր։ Դժվար է նույնիսկ փորձել ընտելանալ մշտական ​​գլխացավերին և աչքերի լարվածությանը», – մեջբերում է պարբերականն օգտատերերից մեկի խոսքերը։ Գնորդները դժգոհում են նաև, որ սարքի ընդլայնված իրականությունը չունի բավարար ֆունկցիոնալություն:

Նշենք, որ անցած հունիսին Apple-ը ներկայացրել էր սաղավարտներ կամ, ինչպես նրանց անվանում են նաև Vision Pro AR ակնոցներ։ Սարքը միացնելուց հետո օգտատերը շարունակում է տեսնել իրական աշխարհը, բայց վերևում ցուցադրվում է ինտերֆեյս, որը թույլ է տալիս առցանց քայլել, տեսանյութեր դիտել, խաղեր խաղալ և օգտագործել այլ հավելվածներ: ԱՄՆ-ում վաճառքը սկսվել է փետրվարի 2-ին, գինը՝ 3499 դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում