ՌԴ-ից ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումները նվազել են մեկ երրորդով
Նմանատիպ
Ռուսաստանից ԱՊՀ մի շարք խոշորագույն երկրներ տրանսֆերտները 2023 թվականի դեկտեմբերին տարեկան կտրվածքով նվազել են 36%-ով՝ կազմելով 627,6 մլն դոլար։ Այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի կողմից վերլուծված բաց վիճակագրական տվյալներում։
Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն ամենաշատը նվազել են 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 4,5 անգամ՝ մինչև 70,5 մլն դոլար։ Դեպի Ղազախստան փոխանցումները նույնպես զգալիորեն նվազել են՝ գրեթե երեք անգամ՝ մինչև 14,8 միլիոն դոլար: Դեպի Հայաստան փոխանցումները կորցրել են իրենց ծավալի գրեթե մեկ երրորդը՝ իջնելով 297,5 մլն դոլարի։
Միակ երկիրը, որը կարող է պարծենալ դրական դինամիկայով, Ղրղզստանն է՝ անցյալ տարվա դեկտեմբերին այնտեղ 25,4%-ով ավելի գումար է ուղարկվել՝ 244,7 մլն դոլար։
Դանդաղել են նաև ԱՊՀ-ի այս երկրներից Ռուսաստան տրանսֆերտները, սակայն դինամիկան այնքան էլ վառ չի եղել. նվազումը կազմել է ընդամենը 14%։ Ավելին Վրաստանից փոխանցումները գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով 6,7 մլն դոլարի։ Իսկ Ղազախստանից տրանսֆերտներն աճել են 18%-ով՝ կազմելով 51,4 մլն դոլար։
Հայաստանից փոխանցումները նախորդ տարվա դեկտեմբերին նվազել են 1,5 անգամ և կազմել 39,6 մլն դոլար։ Իսկ Ղրղզստանից դրամական փոխանցումները կորցրել են իրենց ծավալի 22%-ը՝ իջնելով 52,6 մլն դոլարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում