Իրանը ցուցադրել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության իր նոր համակարգերը

Իրանը ցուցադրել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության իր նոր համակարգերը

Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է «Արման» հակահրթիռային և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ «Ազարախշ»-ը փոքր հեռահարության ՀՕՊ համակարգ է, որը թիրախի հայտնաբերման և որսալու համար միաժամանակ օգտագործում է ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական համակարգեր, իսկ հրթիռներում տեղադրված են ինքնագնաց ջերմային գլխիկներ:

«Ազարախշ» համակարգը կարող է օգտագործվել օրվա ինչպես լուսավոր, այնպես էլ մութ ժամերին: Այն ունի 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ և կատարելագործված մանևրող ինքնակառավարող գլխիկ։

«Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգը ներկայացված է երկու տարբերակով՝ պասիվ և ակտիվ ռադիոլոկացիոն բաղադրիչով։

Համակարգերի ցուցադրմանը մասնակցել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում