Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը վետո են դրել Ուկրաինայի համար թուրքական բայրաքթարների գնման վրա
Նմանատիպ
Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը ԵՄ քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նիստում արգելափակել են Ուկրաինայի կարիքների համար Թուրքական Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերի և հրետանային արկերի մատակարարման ֆինանսավորումը: Այս մասին հայտնում են հունակար լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ սպառազինությունների շուկայում մրցակցությամբ, իսկ Հունաստանը չի ցանկանում, որ հարկատուների փողերը օգտագործվեն թուրքական պաշտպանական արդյունաբերության համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան ԵՄ-ից պահանջել էր լրացուցիչ ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանա Թուրքիայից ձեռք բերել Բայրաքթար ԱԹՍ-ներ։
Բացի այդ, փետրվարի 3-ին Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում