Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբեր են․ Պեսկով

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբեր են․ Պեսկով

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, սակայն Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի բացատրել, որ իրավացի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ ընթացող հակամարտության վերաբերյալ: Երևանի պաշտոնական դիրքորոշումը գաղտնիք չէ, այն մեզ վաղուց է հայտնի: Բայց մենք համաձայն չենք նրանց հետ այս հարցում, և համառորեն շարունակելու ենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- շեշտել է Պոսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,-նշել էր Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում