ԵՀ-ն հայտարարել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման օրինականացման մասին
19/02/2024 17:54
Նմանատիպ
Առաջիկա օրերին ԵՄ-ն թույլ կտա ռուսական սառեցված ակտիվներից ստացված տոկոսներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը CDU կուսակցության մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Phoenix TV-ն։
«Մենք նախաձեռնել ենք իրավական քայլեր՝ ապահովելու, որ այդ ավանդներից ստացված տոկոսները Ռուսաստանին չպատկանեն։ Իրավական իրավիճակն այնպիսին է, որ մենք կարող ենք այդ տոկոսներն օգտագործել Ուկրաինայի համար», – ասաց նա։
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ այդ իրավական քայլերը կիրականացվեն «մոտ օրերս»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում