Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում երրորդ կողմը պետք է ծառայի խաղաղությանը․ Էրդողան
Նմանատիպ
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել են ադրբեջանա-թուրքական փաստաթղթեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումից հետո Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել հայտարարություններով։
«Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կայունության և նոր հույսի աղբյուր կդառնա ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Էրդողանը։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով հնարավորության նոր պատուհան է բացվել, և կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին, որոնք փորձում են դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ծառայել խաղաղությանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել»,- նշել է նա։
Էրդողանը միաժամանակ հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները այլևս չեն կրկնվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում