Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են երեք նոր համաձայնագիր
19/02/2024 20:08
Նմանատիպ
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների միջև երեք նոր համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Առաջին համաձայնագրով նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության բարձրագույն կրթության խորհրդի և Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության համատեղ ուժերով թուրք-ադրբեջանական համալսարանի հիմնում։
Երկրորդ համաձայնագրով Թուրքիայի և Ադրբեջանի Կառավարությունները կհամագործակցեն անասնաբուժության բնագավառում:
Երրորդ համաձայնագրով կբացառվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև եկամուտների կրկնակի հարկումը և միջոցներ կձեռնարկվի հարկումից խուսափելը կանխելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում