Միջազգային հարաբերություններում դուք կա՛մ սեղանի շուրջ եք, կա՛մ ճաշացանկում. Բլինկեն

Միջազգային հարաբերություններում դուք կա՛մ սեղանի շուրջ եք, կա՛մ ճաշացանկում. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ ներկայիս միջազգային հարաբերությունների համակարգը երկրներին թողնում է ընտրության երկու հնարավորությունը՝ լինել բանակցային սեղանի շուրջ կամ ներառվել ճաշացանկում:

«Եթե միջազգային հարաբերությունների համակարգում դուք բանակցային սեղանի շուրջ չեք, ուրեմն կհայտնվեք ճաշացանկում», – ասել է Բլինկենը Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում՝ խոսելով Չինաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող ռազմավարական մրցակցության մասին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն փորձում է կամավոր հիմունքներով տարբեր երկրների ներգրավել համագործակցության մեջ։

«Այն, ինչ մենք չպետք է անենք և ինչ չենք անում, դա աշխարհը ինչ-որ կերպ կոշտ դաշինքների բաժանելն է», – նշել է Բլինկենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում