Նադալ. Չեմ ամաչում այս պարտության համար

Բազելի մրցաշարի գլխավոր անակնկալի «հակահերոսը»՝ իսպանացի Ռաֆայել Նադալը, մեկնաբանել է քառորդ եզրափակչում կրած պարտությունը։ Հիշեցնենք, որ աշխարհի երրորդ ռակետը երկու սեթում 2:6, 6:7 հաշվով զիջել էր խորվաթ 17-ամյա թենիսիստ Բորնե Չիլիչին, ով անգամ թոփ-100-ի մեջ չի մտնում։

-Ինձ համար այս պարտության մեջ ամաչելու ոչինչ չկա։ Ես գիտեի, որ այդպես էլ լինելու է, պատրաստ էի դրան։ Ես դա հասկանում եմ ու գիտեմ, որ պետք է նոր մրցաշրջանից առաջ ավելի լավ պատրաստվել, իսկ դրա համար միակ միջոցն առողջությանս մասին հոգ տանելն է. առանց դրա հնարավոր չէ աշխատել։

Չգիտեմ՝ Չորիչն ինչի կկարողանա հասնել։ Նա լավ տղա է, լավ խաղացող, երիտասարդ։ Հիմա ամեն ինչ կախված է նրա հետագա կատարելագործումից ու աշխատանքից,-ասել է Նադալը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում