Ադրբեջանի ջանքերով՝ ազատ է արձակվել ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված Քյամիլ Զեյնալլին

Ադրբեջանի ջանքերով՝ ազատ է արձակվել ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված Քյամիլ Զեյնալլին

Ադրբեջանի կառավարության ջանքերով ազատ է արձակվել ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին, որը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր Հայաստանի Հանրապետության պահանջով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցները հայտնում են, որ նա կվերադառնա Բաքու։

Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում էր հայտարարված։

Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բացի այդ նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում