ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
21/02/2024 19:50
![ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար](https://times.am/v3/wp-content/uploads/2024/02/ԱԳՆ-e1708530614939-1200x630.jpg)
Նմանատիպ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։ Այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ վերջինս գրել է թվիթերի իր էջում։
«Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը ՀայաստանԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։
Մենք նաև կարևորում ենք առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,-գրել է Բադալյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում