Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

«Առաջիկայում ես կգնամ Հայաստան՝ խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության ուղեկցությամբ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնում է Հայաստան»,- այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։

Նրա խոսքով՝ Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերի՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։

«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին, մասնավորապես, մեծացնել նրա պաշտպանական ներուժը»,- նշել է նա։

Ըստ Լեկորնուի՝ խոսքը վերգետնյա պաշտպանության և զրահատեխնիկայի մասին է, բայց «զուտ պաշտպանական նպատակներով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում