ԵՄ-ն համաձայնել է Yandex-ի համահիմնադրին հանել պատժամիջոցների ցանկից

ԵՄ-ն համաձայնել է Yandex-ի համահիմնադրին հանել պատժամիջոցների ցանկից

ԵՄ երկրները համաձայնել են բացառել Yandex-ի հիմնադիրներից և նախկին գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նշվում է, որ Վոլոժը մեկն է այն երեք մարդկանցից, ովքեր մարտի 15-ից հետո դուրս կմնան ԵՄ պատժամիջոցներից։

«ԵՄ երկրները համաձայնել են Արկադի Վոլոժին բացառել պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Վոլոժը ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել 2022 թվականի ամռանը։ Դեկտեմբերին նա հրաժեշտ է տվել Yandex-ին՝ աշխատակիցներին ուղղված ամանորյա ուղերձում։ Ավելի ուշ Վոլոժի ներկայացուցիչները հրապարակեցին նրա հայտարարությունը, որում նա ասում էր, որ 2014 թվականից չի ապրել Ռուսաստանում, և իր պատմությունը Yandex-ի հետ ավարտվել է։
Լրատվամիջոցները հայտնել են, որ Վոլոժը փորձում է Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանում վերացնել անձնական պատժամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում