Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ
Նմանատիպ
Ֆրանսիան այսօր՝ փետրվարի 22-ին, Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։
Ինչպես փոխանցում է պարբերականը, սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։
Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի ՀՀ զինծառայողների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում