Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
22/02/2024 17:43

Նմանատիպ
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս 50-ով, սահմանափակումները ներառում են զինամթերք արտադրողները, էլեկտրոնիկայի ընկերությունները, ադամանդի և նավթի առևտուրը, ասվում է բրիտանական կառավարության հայտարարությունից:
«Մեծ Բրիտանիան հայտարարել է ավելի քան 50 նոր պատժամիջոցների մասին, որոնց նպատակն է կրճատել ՌԴ զենքի զինանոցը և ռազմական պահեստը։ Նոր թիրախների թվում են զինամթերք արտադրողները, էլեկտրոնիկայի ընկերությունները, ադամանդի և նավթի առևտուրը», – ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, պատժամիջոցներն ուղղված են նրանց դեմ, ովքեր Ռուսաստանին զինամթերք են մատակարարում, օրինակ՝ հրթիռների արձակման համակարգերը և հրթիռները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում