Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել, որը պետք է գործեր ժամացույցով

Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել, որը պետք է գործեր ժամացույցով

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել են ներս, որը բարեբախտաբար չի պայթել այն։

Աղբյուրի փոխանցմամբ, ներսում գտնվողներն ասել են, որ երբ վնասազերծել են ռումբը, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ ժամացույցը չի աշխատել, Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող է «էլեմենտը» նստել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում