Եթե կարիք լինի, Հայաստանը կստանա կարճ և միջին հեռահարության հրթիռներ․ Ֆրանսիայի ԶՈւ ղեկավար
23/02/2024 11:34
Նմանատիպ
Ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին՝ իր պաշտպանության ու ռազմական ունակություններն ուժեղացնելու համար։ Այս մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։
«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը»-նշել է նա:
Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ եթե Հայաստանը կարիք ունենա կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռների, ապա դրանք նույնպես կտրամադրվեն Ֆրանսիայի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում