Զինվորի ոտքը կտրել են. Նա դիմում է մարդկանց (Տեսանյութ). Hetq.am
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանին հանդիպեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա քիմիոթերապիայի կուրս է անցնում այստեղ: Վատ էր զգում, բայց ասաց, որ ասելիք ունի կառավարությանը, մարդկանց: Այս մասին հայտնում է Hetq.am–ը:
«Ես մեծ ուրախությամբ եմ գնացել ծառայելու: Մտածել եմ, որ իմ քույրը, իմ եղբայրը, ընդհանրապես իմ հարազատները հանգիստ քնեն, բայց էս իրավիճակում, որ ես հայտնվել եմ… գուցե լիարժեք չհասկանաք, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը»,- ասաց Մայիս Գեղամյանը` ցույց տալով կտրված աջ ոտքը,- «սենց, որ դուրս եմ գալիս մարդամեջ, թարս հայացքներ և այլն»:
Կայքի փոխանցմամբ՝ Մայիսը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական:
«100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա` ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայիս Գեղամյանը:
Ի դեպ, 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:
Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում