ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, ինչի մասին ասվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրությունում։ Այն ընդգրկել է 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձ։

Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակող միջոցներ է հայտարարել 27 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ միության, «ուղղակիորեն աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»։ Դրանք ներառում են ընկերություններ Հնդկաստանից, Շրի Լանկայից, Չինաստանից, Սերբիայից, Ղազախստանից, Թաիլանդից և Թուրքիայից: Նրանց նկատմամբ կկիրառվեն երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական հզորացմանը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Բացի այդ, ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկը։ Այն ավելացրել է բաղադրիչներ անօդաչու սարքերի մշակման և արտադրության համար։ Լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում նաև ապրանքների արտահանման վրա, որոնք ԵՄ-ի կարծիքով նպաստում են Ռուսաստանի արդյունաբերական ներուժի ամրապնդմանը, այդ թվում՝ էլեկտրական տրանսֆորմատորներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում