ԱՄՆ-ը կխոչընդոտի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը

ԱՄՆ-ը կխոչընդոտի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը

Թուրքիայի և Ռուսաստանի բանկային հարաբերությունները հարվածի տակ են գտնվում Արևմուտքի կողմից, ԱՄՆ-ն ամեն կերպ կխոչընդոտի թուրք-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրք արտահանողները, Ռուսաստանից բանկային վճարումների հետ կապված խնդիրների դեպքում, փորձում են իրավիճակը լուծել երրորդ երկրների բանկերի միջոցով, իրավիճակը դառնում է կրիտիկական։

«Ռուսական բանկերի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Թուրքիայի և Ռուսաստանի վճարային համակարգի վրա։ Երկու երկրների բանկային հարաբերությունները մշտապես ենթարկվում են արևմուտքի հարձակումներին»,– հաղորդում են թուրքական հեռուստաալիքները՝ նշելով, որ երկրները համագործակցում են էներգետիկ ռեսուրսների և գյուղմթերքի մատակարարում, իսկ առևտրի զարգացման կարևոր գաղափարներից է Թուրքիայում գազի հանգույցի և ռուս-թուրքական բանկի ստեղծումը։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը փետրվարի սկզբին հայտնել էր, որ նման բանկի ստեղծման հարցը քննարկվում է գերատեսչությունների կողմից՝ վճարային փոխանցումների հետ կապված խնդիրները լուծելու համար։

Գնահատելով նման բանկի ստեղծման գաղափարը՝ տնտեսագետ Ուղուր Չիվելեկը ուշադրություն է հրավիրել այս նախագծի իրականացման ժամկետների կարևորության վրա։ Բացի այդ, ըստ նրա, խնդիրների լուծման համար պետք է զարգանա առևտուրը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև, և ուշադրություն դարձվի բոլոր հորիզոնների հեռանկարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Նրա կարծիքով՝ դեպի Թուրքիա էներգակիրների արտահանման աճը դրական գործոն կլիներ Ռուսաստանի Դաշնության համար, իսկ Թուրքիայի համար դրական գործոն կլիներ՝ Ռուսաստանի Դաշնություն ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում