Կրեմլը Հայաստանից պարզաբանում է ակնկալում

Կրեմլը Հայաստանից պարզաբանում է ակնկալում

Կրեմլը Հայաստանից պարզաբանում է ակնկալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի անդամակցությունը սառեցնելու մասին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Նկատի ունեմ՝ շփվել մեր գործընկերների հետ և ճշտել այս հայտարարությունների իմաստը։ Մանրամասները շատ կարևոր են, և մենք հույս կունենանք, որ մեր հայ ընկերները ամեն ինչ կբացատրեն»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում այժմ սառեցված է։ Ըստ նրա՝ համաձայնագիրը չի իրականացվել Երևանի հետ կապված հատկապես 2021-2022 թթ.։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում