Երևանը ցուցադրաբար գերադասեց ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել․ ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու ՀՀ որոշմանը, գերատեսչությունից նշել են․
«Մեր և կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց ՀՀ իշխանությունների կողմից»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Երևանը ցուցադրաբար նախընտրեց ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ առաքելությանն ու ԵՄ դիտորդներին, ասել էր․
«Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հանրապետության տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ օկուպացված չէ»,- այդպիսով, ըստ նրա, պարզաբանելով, թե ինչու ԵՄ դիտորդները եկան Հայաստան, իսկ ՀԱՊԿ-ինը՝ ոչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում