Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է։ Կարծում եմ՝ իմաստ էլ չունի մեզ, փոխադարձաբար Ադրբեջանի ղեկավարին, կամ ինձ հարցնել վստահում ենք արդյոք մենք իրար թե՞ ոչ։
Ակնհայտ է, որ ոչ։ Բայց խնդիրը դրա մասին չի, խնդիրը հետևյալի մասին է․ պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել։ Հենց վստահություն կառուցելու պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք։
Ես ուզում եմ ասել, որ երբ Ալիևն ասում է, որ իրենք պատրաստվում են խաղաղության, բայց պատրաստվում են պատերազմի։ Այդպիսի տպավորություն կա։ Բայց նաև օբյեկտիվ լինելու համար կարծում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում։
Բայց խոսքը դրա մասին չի, այլ այն, թե արդյո՞ք մենք փոխադարձաբար պատրաստվում ենք քայլ-քայլ կառուցել վստահություն, որ միմյանց փոխադարձ խոսքին հավատանք»,- ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում