ԱԳՆ-ն չի հերքել Զելենսկու Հայաստան այցի մասին լուրերը

ԱԳՆ-ն չի հերքել Զելենսկու Հայաստան այցի մասին լուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկու այցը Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին տարածվել, որ մարտ ամսին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին։

Նշենք, որ Զելենսկու հնարավոր այցի լուրը չէր հերքել նաև Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում