Որոշ շրջանակների մտահոգում է Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին տիրող անդորրը․ Բայրամով

Որոշ շրջանակների մտահոգում է Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին տիրող անդորրը․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Վերջին 5 ամիսներն ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։ Եթե նայենք այս ժամանակահատվածին, կտեսնենք, որ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և կրկին լարվածություն ստեղծելու համար»։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բայրամովը։

Նա քննադատել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը՝ նշելով, որ նրանց գործողություններն ու տարբեր դիվանագետների այցը սահման, այն դեպքում, երբ լարվածություն չկա, կրկին այդ հարցը բերում են օրակարգ ու ստեղծում լարվածության պատրանք։

«Դրա օրինակը տվյալ առաքելության վերահսկողական գոտուց ադրբեջանական սահմանի խախտումն էր, ինչին հաջորդեց դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը», – հավելել է Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում