Santa Cruz de la Sierra
+21°C
16
La Paz
+2°C
9
Trinidad
+23°C
17
Sucre
+6°C
16
Tarija
+9°C
2
Potosí
-1°C
17
Oruro
+1°C
17
Cochabamba
+7°C
16
Cobija
+22°C
2
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Ադրբեջանցի հետախուզվողի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ադրբեջանցի հետախուզվողի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։

«Կա ընթացակարգ, եթե հետախուզվողին բռնում են, իրենք մեզ հարցում են ուղարկում, մենք էլ հարցմանը պատասխանում ենք։ Դա բոլոր միջազգային հետախուզվողներին է վերաբերվում։ Մենք մեր գործառույթները լրիվությամբ իրավաչափ իրականացրել ենք։ Հարցում են ուղարկել, հարցմանը պատասխանել ենք։ Մենք մեր ընթացակարգից չենք շեղվել»,-ասաց Ղազարյանը։

Հարցին՝ թե արդյոք քաղաքական որոշում է կայացրել Ռուսաստանը, Ղազարյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել դա քաղաքական որոշում է, թե՝ ոչ: «Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են ու բաց թողել։ Այդ հարցին կարող է ռուսական կողմը պատասխանել»,-ՆԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում