Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված․ Պեսկով

Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ին իր մասնակցության հարցում, քանի որ այս կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հստակություն կա ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ Պեսկովը պատասխանել է. «Դեռ ոչ։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ և, իհարկե, մենք կպարզաբանենք դա»։

«Համապատասխան փաստաթղթերի հիման վրա սառեցված անդամակցության ռեժիմ դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի։ Կշփվենք, կիմանանք», – հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում