ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկի «մուլյաժ» է, այն վտանգ չի ներկայացնում
Նմանատիպ
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Սարգիս Հովհաննիսյանը։
«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։
«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք աշխատակիցները տարհանվել են՝ իրավասու մարմինները խուսափեցին պատասխանել։ ՆԳՆ-ից նշեցին, թե գործողությունները ղեկավարում է Քննչական կոմիտեն։ Իսկ ՔԿ-ից էլ հավելեցին, որ այս պահին դեռ տեղեկություններն են փորձում ճշտել, և ավելի ուշ կկարողանան հարցերի պատասխանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում