ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների դեմ
Նմանատիպ
Միացյալ Նահանգները հետապնդում և սպառնում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների դեմ, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Սա անհանգստության տեղիք է տալիս: 2023 թվականի հունվարի համեմատ (Ռուսաստանի հետ արտահանման ծավալների) անկումը կազմում է ավելի քան 30 տոկոս: Պատճառը պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի ճնշումներն են: Ընկերությունները վախենում են պատժամիջոցներից:
«ԱՄՆ-ը հետապնդում է նրանց մեկ առ մեկ։ Պաշտոնապես մեզ սպառնում են. դիմում ենք պետական կառույցներին, բայց նրանք միայն լսում են։ Սա մեզ հետ անցյալում տեղի է ունեցել Իրանի պարագայում։ Հիմա արդեն Ռուսաստանի պարագայում»,- գրում են թերթերը։
Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում