Առաջնագծում իրավիճակը բարդ է, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ․ Զելենսկի

Առաջնագծում իրավիճակը բարդ է, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ․ Զելենսկի

Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ճնշումը ճակատում շատ ուժեղ է: Կկորցնենք 100 մետր, 50 մետր, սա մեզ համար կարևոր է, բայց ռազմավարական առումով ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը»,- ասել է նա:

Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 31 հազար զինվորական։

«Սա մեծ կորուստ է մեզ համար։ Չեմ ասի, թե քանի վիրավոր ունենք։ Կան անհայտ կորածներ, ես այդ թվերի հետ չեմ խաղա։ Ռուսական կողմից զոհվել է 180 հազար զինվորական»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում