ՔՊ-ում որոշել են Զելենսկուն ընդունել միայն այն դեպքում, եթե այցելի նաև Ադրբեջան. 24News

ՔՊ-ում որոշել են Զելենսկուն ընդունել միայն այն դեպքում, եթե այցելի նաև Ադրբեջան. 24News

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վերջին մի քանի օրերին ընթանում են ակտիվ քննարկումներ՝ կապված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցելության հետ։ Այս մասին հայտնում են իշխանությանը մոտ կանգնած 24News-ի աղբյուրները։

Ըստ մեր տեղեկությունների, ՔՊ-ի ներսում կա մտահոգություն, որ Զելենսկու այցելության դեպքում ռուսական արձագանքը կարող է շատ կտրուկ լինել, ուստի հակված են ընդունել Ուկրաինայի նախագահին միայն այն դեպքում, եթե լինի տարածաշրջանային այցելություն՝ նա նաև այցելի Ադրբեջան։

«Եթե Բաքուն որոշի չընդունել նրան, ապա Երևանից կգնա մեսիջ այցելության հետաձգման խնդրանքով», – նշել է մեր աղբյուրը։

Նկատենք, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկայում Զելենսկու այց չի նախատեսվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում