Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան
27/02/2024 12:39
Նմանատիպ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալուն դեմ չէ, թեպետ իր փոխանցմամբ, ինքն այդ քննարկումներին չի մասնակցել։
«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան», – Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա։
«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է պաշտպանել իր սահմանները»,- ասաց ԱԺ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում