Արևմուտքի գերիշխանությունը վերջնականապես ավարտվել է․ Բորել

Արևմուտքի գերիշխանությունը վերջնականապես ավարտվել է․ Բորել

Արևմուտքի գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է: Այս մասին իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա կարծիքով, դրա մասին են վկայում նաև գլոբալ հարավի երկրների հետ հարաբերությունները։

««Գլոբալ հարավ»-ը ընդգրկում է շատ տարբեր իրողություններ, բայց, այնուամենայնիվ, այն իրական խնդիր է բարձրացնում: Եթե ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ «Արևմուտքն ընդդեմ մյուսների» ուղղությամբ, ապա Եվրոպայի ապագան սպառնում է մռայլ լինել: Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն իսկապես ավարտվել է. թեև դա տեսականորեն հասկանալի էր, բայց մենք ոչ միշտ էինք բոլոր գործնական եզրակացություններն անում այս նոր իրողությունից»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի և Գազայի պատերազմի համակցումը զգալիորեն մեծացրել է այդ ռիսկը, ինչի մասին վկայում են Սահելի և Աֆրիկայի այլ շրջանների զարգացումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում