Ռուսաստանի դեսպանատունը ահազանգում է պատերազմի վտանգի մասին
27/02/2024 16:28
Նմանատիպ
Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել պաշտոնական կայքում՝ նշելով որ ՌԴ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիք և Վայոց Ձորի մարզեր։
Պատճառների մասին ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը որևէ բառ չի գրում։ Սակայն թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանում հավատարմագրված այլ երկրիների դեսպանատների կայքերում նման զգուշացումներ նախկինում հայտնվել են միայն սահմանաում ռազմական վիճակի էսկալացիայի կամ պատերազմի վտանգի ժամանակ։
Նշենք, որ ՌԴ դեսպանատան էջում հրապարակվածք կարմիր ֆոնով զգուշացումը տեղադրված է կայքի բոլոր էջերի վերին հատվածում։