LG-ն, Bosch-ը և Sony-ն փակում են խանութները Ռուսաստանում

LG-ն, Bosch-ը և Sony-ն փակում են խանութները Ռուսաստանում

Ռուսաստանում փակվում են հարավկորեական LG ապրանքանիշի և գերմանական Bosch-ի մնացած խանութները, սակայն Sony-ի կետերը շարունակում են գործել, պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ինչպես այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը, Bosch-ը սկսել է փակել մոնո-բրենդային խանութները, իսկ Մոսկվայի Afimall City առևտրի կենտրոնում LG-ի և Sony-ի խանութներն այլևս չկան։

Sony ապրանքանիշի տեխնիկական աջակցությունը գործակալությանը հայտնել է, որ Afimall City-ի խանութն իրոք դադարել է աշխատել, սակայն պատճառն անվանել են վարձակալության հետ կապված խնդիրներ։ Մյուս խանութները դեռ գործում են, վստահեցրել են ընկերությունից։

Bosch-ի թեժ գիծը բացատրել է, որ իրենց խանութները «փակ են վաղուց», սակայն գերմանական արտադրողի սարքավորումները ներկայացված են բազմաբրենդային մանրածախ առևտրի խանութներում։ LG-ն նաև հայտարարել է, որ խանութները Ռուսաստանում վաղուց չեն գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում