ԵԽ պաշտոնյան հիասթաված է Ադրբեջանից

Ես հուսախաբված եմ այն տեղեկություններով, որ ադրբեջանական դատարանները երկարացրել են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանման ժամկետները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը` մեկնաբանելով իր Բաքու կատարած այցի արդյունքները:

«Այդ բոլոր թեմաները ես քննարկել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազ Գարալովի և  արդարադատության նախարար Մամեդովի հետ, ընդգծել Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով վատ առողջական վիճակը, սակայն, ամեն ինչ հակառակը կատարվեց», -ասել է եվրահանձնակատարը:

Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցությունների ընթացքում խոսել է իրավական ասպեկտների մասին, իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու չհիմնավորված լինելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ադրբեջանի գծով որոշումների ու դրանց ի կատար ածելու անհրաժեշտության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում