Բեռլինում այսօր կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Բեռլինում այսօր կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպումը կանանալու է Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կանցկացնեն խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատմանն ուղղված երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում բացի երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից, տեղի կունենա նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովի նիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում