Ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողը վնասազերծվել է. ՀՀ ԱԱԾ
28/02/2024 12:29
Նմանատիպ
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, վերջինս վնասազերծվել է ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլուն, տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կորցրել է կողմնորոշումը և մոլորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում