ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի համար․ Փաշինյան
28/02/2024 19:28
Նմանատիպ
ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է ՀԱՊԿ–ի հետ շփումը և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուր է էլ պիտի սառեցվի։
«Ես և ՀՀ կառավարությունը հստակ գիտենք Հայաստանի սահմանները։ ԵՄ–ն ևս ՀՀ սահմանները ճանաչել է, օրինակ 2023–ին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ։ ՌԴ–ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները։ Մենք ասել ենք` եկեք, ինչի տակ ստորագրել եք, հայտարարեք, որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, բայց չի արվել։ Եվ այդ դիրքորոշումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար»,-ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում