Apple-ը չի ստեղծի սեփական էլեկտրական մեքենա

Apple-ը չի ստեղծի սեփական էլեկտրական մեքենա

Apple տեխնոլոգիական հսկան որոշել է հրաժարվել սեփական էլեկտրական մեքենա ստեղծելու գաղափարից և չեղարկել բոլոր աշխատանքներն այս ուղղությամբ՝ կենտրոնանալով արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագիծը փակելու մասին, որի վրա աշխատանքները շարունակվում էին շուրջ 10 տարի,ընկերության ներսում հայտարարել են այս ոլորտում ներգրավված 2000 աշխատակիցները։

Special Projects Group թիմի շատ աշխատակիցներ, որոնք աշխատել են էլեկտրական մեքենայի ստեղծման վրա, կտեղափոխվեն գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի զարգացման բաժին, այս ոլորտն, ի դեպ, հետզհետեժ առաջնահերթ է դառնում ընկերությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում