Tesla-ն ծրագրում է նոր սպորտային մեքենայի զանգվածային արտադրություն
Նմանատիպ
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն մտադիր է մինչև 2025 թվականը սկսել Tesla Roadster սպորտային ավտոմեքենայի երկրորդ սերնդի զանգվածային արտադրությունը։ Այս մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
«Մենք լրջորեն վերանայել ենք Tesla Roadster-ի մեր նախագծային նպատակները: Արտադրական դիզայնն ավարտված է և կներկայացվի մինչև տարեվերջ, իսկ մատակարարումները նախատեսվում է սկսել հաջորդ տարի»,- գրել է Մասկը X-ում:
Գործարարը նշել է, որ սպորտային մեքենայի արագացումը 0-ից մինչև 60 մղոն/ժ (ավելի քան 96 կմ/ժ) կլինի մեկ վայրկյանից պակաս, և «սա նախագծի ամենաանհետաքրքիր մասն է»:
Երկրորդ սերնդի Tesla Roadster-ի նախատիպը ներկայացվել է 2017 թվականին, իսկ նախագիծը ներկայումս մշակման փուլում է։ Նշվում էր, որ Roadster-ը նախատեսված է չորս անձի համար և ունակ է մեկ մարտկոցի լիցքավորման դեպքում վարել մոտ 1000 կմ՝ 400 կմ/ժ-ը գերազանցող առավելագույն արագությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում